Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Սիրուշոն ներկայացնելու է իր նոր «Արմատ» ձայնասկավառակը: Բայց մինչ ձայնասկավառակի շնորհանդեսը, ալբոմում ընդգրկված երգերը հայտնվել են երգչուհու YouTube-ի ալիքում։
Նոր ստեղծագործությունների («301», «Դեր Զոր», «Հուհ-Հահ», «Զարթոնք», «Մհեր», «Անկանոն») կողքին տեղ են գտել նաեւ արդեն սիրված «Անտարբեր աշխարհ», «Կգա մի օր», «Պռեգոմեշ Remix» երգերը, ինչպես նաեւ «Գինի Լից» ստեղծագործությունը` Սիրուշոյի մոտեցմամբ: