|
«Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը և անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։ Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են՝ ընդգրկե՞լ թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների և աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ: Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու: Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քասթինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որևէ բան ասել»։ |
«Շիշ բռնող»-ը ցուցակից դուրս է մնացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


