▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային տեսանյութ. Նիկոլ Փաշինյանի վարորդը խաղատանը 10 հազար դոլար է «կրվել»

Դեռ թվականին 2020 թվականին մենք գրել էինք Փաշինյանի մտերիմի հեղափոխությունից առաջ անգամ ծխախոտի գումար չունեցող՝ Ամիգո Ղուկասյանի կյանքի «դրական» փոփոխության մասին։

/filemanager/uploads/2022/05/week-2/Amigo_Xukasyan.jpeg

Այս մասին գրում է Armday.am-ը, ում ունեցած հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից Արթուր Ղուկասյանը, ով առավել հայտնի է Ամիգո Ղուկասյան անուն ազգանունով, 2018-ի հայտնի իրադարձություններից հետո հաճախակի է եղել Շանգրի- Լա խաղատանը։

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի թիմակիցը խաղատանը նաեւ հսկայական կանխիկ գումար է պարտվել, խոսքը շուրջ 7-10 հազար դոլարի մասին է, այնուհետև նա փորձել է խաբեությամբ ետ վերադարձնել պարտված գումարը, ինչի արդյունքում հայտնվել է խաղատան սև ցուցակում։

Նշենք, որ Արթուր Ղուկասյանը մինչ իշխանափոխությունը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի վարորդն էր, իսկ հիմա աշխատում է կառավարական ամառանոցում, և համաձայն շրջանառվող լուրերի՝ մինչ հեղափոխությունը Նիկոլ Փաշինկանի թիմակիցները շատ հաճախ գումար են տրամադրել Ամիգո Ղուկասյնաին, որպեսզի վերջինս կարողանա տուն հասնել, ուստի և հարց է առաջանում, հեղափոխությունից հետո ո՞րտեղից սույն երիտասարդին կանխիկ 7-10 հազար դոլար, որը նա պարտվել է Շանգրի- Լա խաղատանը։

ՔՊ-ի պատգամավորներին հորդորում ենք ստուգել տեղեկությունը իրենց թիմակիցների վերաբերյալ։

Ահա այս տեղեկությունը համառորեն հերքող ՔՊ- ական ակտիվիստ - վարորդ-այգեպանը հայտնվել է մեղմ ասած անհարմար վիճակում,մեր խմբգրության ձեռքի տակ է հայտվել բոլորովին վերջերս Ծաղկաձորի խաղատներից մեկում այս երիտասարդի մասնակցությամբ կադրերը։

 

Տեսանյութը դիտել՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին