Մոսկվայի քաղաքային ոստիկանության քննիչներն սկսել են Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը` ողբերգական ավտովթարի գործով:
Հարցաքննությունն անցնում է "Матросская Тишина"բանտի հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել է առողջական խնդիրների պատճառով: Այս մասին գրում է РИА.ru- ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 18 մարդ:
Մոսկվայի Տվերի դատարանը ձերբակալել է վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: