Մեծ Բրիտանիայում կատուներն ու շները կերել են իրենց տիրուհուն: 56-ամյա կինն ապրել է միայնակ և նրա միակ մխիթարանքը եղել են ընտանի կենդանիները, որոնք և կնոջ մահվանից հետո այլանդակել են նրա մարմինը:
Ոստիկանները հայտնաբերել են կնոջ դին, ինչպես նաև սատկած շների, կատուների: Ոստիկանության հաղորդմամբ կնոջ մարմնի շատ մասեր բացակայել են:
Կնոջ հարևաններից մեկի խոսքով կինն ունեցել է 3 կատուներ և 2 շուն, որոնք նրա համար մեծ նշանակություն են ունեցել. գրում է Sun-ը: