2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:
Ստորև ներկայացված են սննդամթերքների և կենցաղային նյութերի որոշ ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այլ երկրներից բերվող այս ապրանքատեսակները կթանկանան նշված չափով:
Անվանումը Դրույքաչափի աճը* Ժամանակավոր արտոնությունը** կա՞
Միս և մսի ենթամթերքներ 5-55 % մասամբ
Թռչնի միս 15-70 % մասամբ
Պանիր 5-12 % ոչ
Կարագ 8.3 % մասսամբ
Յոգուրտ 5 % ոչ
Լոլիկ 3.3-5 % ոչ
Սոխ 3.3-5 % ոչ
Լոբի 3.3-5 % ոչ
Ոլոռ 3.3-5 % ոչ
Հունական ընկույզ -5 %*** ոչ
Պիստակ -5 % ոչ
Անանաս -6 % ոչ
Նարինջ -5 % ոչ
Մանդարին -5 % ոչ
Սուրճ չբոված -10 % ոչ
Սուրճ բոված -0.7 % ոչ
Թեյ 7.5-8.1 % ոչ
Վանիլ -5 % ոչ
Բրինձ 13.3 % ոչ
Հնդկաձավար (գրեչկա) 5 % ոչ
Սոյայի ձեթ 5 % ոչ
Ձիթապտղի ձեթ -5 % ոչ
Մարգարին 5-8.3 % ոչ
Կոնսերվացված միս 10-13.3 % ոչ
Ձկան պահածո 2-7 % ոչ
Մակարոնեղեն 3-5 % ոչ
Բնական հյութեր 2.5-4 % ոչ
Խմորիչ (դրոժ) 13-15 % ոչ
Խմորիչ (դրոժ) չոր 15-20.9 % այո
Գարեջուր 200 դր./լ. ոչ
Գինի Մոտ 18 % ոչ
Ռոմ 280 դր./լ. ոչ
Օղի 300 դր./լ. ոչ
Սպիտակ շոկոլադ 7.3 % ոչ
Կակաոյի փոշի -5 % ոչ
Զուգարանի թուղթ 7.5-8.5 % ոչ
Օճառ 12.9-13.3 % մասամբ
Լվացող և մաքրող միջոցներ 5-13.3 % այո
Ատամի մածուկ 12.9 % այո
Շամպուն 12.9 % այո
Մազի լաք 13.3 % ոչ
Կոսմետիկ միջոցներ 12.9-13.3 % ոչ
Հարկ է նկատել, որ ԱՊՀ տարածքում (այդ թվում` ԵՏՄ-ում) արտադրված ապրանքների մաքսային դրույքաչափերը այժմ 0-ական են և այդ ապրանքները, ԵՏՄ-ի մեր անդամակցության հետևանքով, ոչ կէժանանան, ոչ էլ կթանկանան:
* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:
** – Ժամանակավոր արտոնությունների ցանկում ներառված ապրանքատեսակների բարձր մաքսային դրույքաչափերը ուժի մեջ են մտնելու մի քանի տարի անց: Այդ ցանկում չներառված ապրանքների դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն առաջիկա հունվարի 1-ից:
*** – Դրույքաչափը նվազելու է
Իրազեկ Քաղաքացիների Միավորում