▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ ենք նաև Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին նվիրատվությունների համար. Աննա Հակոբյան

Պետք է ի վերջո հրաժարվենք համեմատականից, նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների և ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու սովորությունից: Դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, դա կատարյալ անիմաստ ժամանակի կորուստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր ղեկավարած հիմնադրամներին Արտակ Սարգսյանի և Սամվել Ալեքսանյանի նման գործարարների նվիրատվությունների մասին:

Հակոբյանը նշեց, որ բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն անել.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես կարող եմ ասել, որ նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, ոչ բոլորն են իրավունք ու հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն: Երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ միջնորդներով են ճշտում՝ կարո՞ղ են նվիրատվություն անել, թե՝ ոչ: Մենք հենց սկզբից ասել ենք, որ չունենք նման բարդույթ, բոլորը կարող են նվիրատվություն անել, բոլորին շնորհակալ ենք: Մենք բոլորին ներկայացնում ենք մեր արածը, անելիք աշխատանքը, ծրագրերը: Շնորհակալ ենք և թոշակառուի նվիրատվության համար, և նշված մարդկանց»:

Հակոբյանն ասաց, որ հիմնադրամով նոր մշակույթ են ուզում բերել Հայաստան, որը չի եղել՝ հավելելով, որ պետք չէ քաղաքականացնել:

Կարդացեք նաև՝ Ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել. Աննա Հակոբյանը՝ որդու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին