«Շնորհակալական նամակ ՀՀ պաշտպանության նախարարին
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարությունը համայնքի և իր անունից խորին շնորհակալություն է հայտնում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` «բանակի օր-օրի հզորացման գործում ունեցած դերի, մեր համայնքի հանդեպ մարդկային ու մարդամոտ վերաբերմունքի, բանակում ծառայող զինվորականների նկատմամբ հոգատարության, դժբախտ դեպքում մեր կողքին կանգնելու և հատկապես 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում նորակոչիկների նկատմամբ բարյացկամ և առանձնահատուկ վերաբերմունքի համար»:
Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռ.Ղուկասյանը պաշտպանության նախարարին ցանկացել է նաև «առողջություն և բեղմնավոր աշխատանք այդ պատասխանատու պաշտոնում»:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը
Ֆեյսբուք