«Ամբողջ 20 տարի գրքերով, հեռուստահաղորդաշարերով, հոդվածներով, սեմինարներով, հարցազրույցներով, սոցցանցերով առանձնազրույցներով ջանում էի մարդկանց համոզել, որ մենք պատրաստ չենք ընտրությունների , ընտրություններով հնարավոր չէ իշխանություն փոխել և իրավիճակի վերափոխման այլ ուղիներ է հարկավոր որոնել: Ու ոչինչ չէր ստացվում իմ մոտ:
Բայց ահա մարդը մեկ օրում բոլորին հասկացրեց այն, ինչը չէր ստացվում իմ մոտ 20 տարի:
Շնորհակալ եմ»,-գրել է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Կարդացեք նաև՝ Ներկա քաղաքական դաշտում ոչ մեկի հետ հույս մի կապեք. Արծրուն Պեպանյան