▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավորանքներ, շնորհավորանքներ և շնորհավորանքներ մեր մարզասերներին ու ֆուտբոլիստներին․ Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում Գերմանիայի հավաքականից կրած 1։4 հաշվով պարտությունից հետո ամփոփել է ընտրական փուլը։

«Բարդ հանդիպում էր եւ Մակեդոնիայից կրած պարտությունից հետո այն հոգեբանական վիճակում չէինք, սակայն թիմը կարողացավ հավաքվել։ Կարծում եմ՝ վերջնական հաշիվն այդքան էլ արդար չէ, կարող էինք այդքան գոլ բաց չթողնել։ Գերմանիան աշխարհի չեմպիոնի գլխավոր հավակնորդներից մեկն է։

Շնորհավորում եմ մեր ֆուտբոլիստներին եւ մեր երկրպագուներին, որովհետեւ այս ֆուտբոլիստների խումբը երկար ամիսների ընթացքում մեծ հույսեր էր ներշնչում երկրին եւ մինչեւ նախորդ խաղը Մակեդոնիայի հետ, մենք տեսական հնարավորություն ունեինք նվաճելու ուղեգիր։

Իրոք, շնորհավորանքներ, շնորհավորանքներ եւ շնորհավորանքներ մեր մարզասերներին եւ ֆուտբոլիստներին»,- նշել է Կապառոսը։

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝

 

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Սպորտ ավելին