▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր` Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր

Նախօրեին Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էրԸնկերության դահլիճում երկու  նոր պրոդուկտների՝ խաղային ոլորտում  ձայնային օգնական Հուրիի  եւ 3-րդ աչքի՝ AJNA-ի, ներկայացումն էր:

Հուրին  աղջնակի տեսք ունի և հասկանում է իրեն տրված գրեթե ցանկացած հարցՊրոդուկտի հեղինակները պատահական չեն ընտրել նրա անունը՝ այն Հովհաննես Թումանյանի  «Անբան Հուռի»  հեքիաթից է. դրանով ցանկացել են մատնանշել՝  նրա հայկական ծագում ունենալը:

AJNA-ն տեսանյութի ուղիղ հեռարձակման ընդլայնված միջոց էորն, օրինակ սպորտային իրադարձության ժամանակ, կարող է ֆիքսել այնպիսի տվյալներ, ինչը մարդկային աչքն ի զորու չէՊրոդուկտի անունը  հինդուական ավանդույթից է և թարգմանաբար նշանակում է 3-րդ աչք, ինչն էլ համապատասխանում է հենց իր գորածռույթներին:

«Այսօր մենք ցանկացանք ցույց տալ, որ մեր ընկերությունը չի վախենում  մարտահրավերներիցկարող է ցանկացած նորարարության հեղինակ դառնալ, եւ կարող է նոր պրոդուկտները, բոլոր մակարդակներում, ինքնուրույն ստեղծել»,-ասաց ընկերության տեխնոլոգիական գծով տնօրեն Արման Խաչատրյանը:

Երկու պրոդուկտների ներկայացումն ավարտվեց տոնական խնջույքով հենց ընկերության տարածքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին