▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆյա Պողոսյանը` սերիալի ավարտի և առաջիկա ծրագրերի մասին

esem.am-ը գրում է. «Սիրո գերին» հեռուստասերիալի ավարտից հետո դրա գլխավոր դերկատարներից Սոֆյա Պողոսյանը (նա հեռուստանովելում մարմնավորում էր Անուշին) այս օրերին պարզապես վայելում է ամառային տրամադրությունն ու առօրյան:

«Հանդիպում եմ ընկերներիս, ժամանցի տարբեր վայրեր եմ հաճախում, ինչպես նաև որոշ չափով մասնակցում և հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող հասարակական իրադարձություններին»,- զրույցում ասաց սերիալային դերասանուհին:

Ըստ նրա` դեռ մի քանի օր է, ինչ ավարտվել է սերիալը, սակայն այս ընթացքում հասցրել է հանդիպել գործընկերներին: «Նկարահանումների ավարտից հետ հանդիպել ենք գործընկերներով. ճիշտ է, ոչ բոլորով, բայց մտերիմ մարդկանցով հանդիպում ենք ու դեռ չեմ հասցրել շատ կարոտել նրանց, նկարահանումները»,- ասաց Սոֆյան: Նրա խոսքով՝ անցած մեկ տարվա աշխատանքը նպաստել է միմյանց լավ հասկանալուն:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին