▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանի սիրտը զբաղվա՞ծ է. նա ընկերուհի՞ ունի

Լուրեր են պտտվում, որ դերասան Սոս Ջանիբեկյանն ու մանեքենուհի Լյուսի Հայրապետյանն ընկերություն են անում: Նրանց կարելի է միասին տեսնել տարբեր միջոցառումներին:

Խոսակցությունների նոր թափ բարձրացավ, երբ «Տնից տուն» հաղորդումից հետո, երբ Սոսը հյուրընկալվել էր Լուիզա Ղամբարյանին, վերջինս եթերում նրան հետևյալն ասաց. «Ուզում եմ, որ միշտ ժպտաս և քո կողքին միշտ լինի այն մարդը, ով քո կողքին է»:

Այս մասին գրում է  esyes.am-ը, որի  թղթակիցն զանգահարել է  դերասանին, ով չի ցանկացել  մեկնաբանել խոսակցությունները` նշելով, որ ինչպես միշտ չի ուզում խոսել նման լուրերի մասին:

Ի դեպ, օրերս Լյուսին և Սոսը միասին են ներկայացել նաև հաղորդավարներ Աստղիկի և Նարբեի հարսանիքին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին