▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպերմարկետի ավտոկայանատեղից մոտոցիկլետ փախցնողը հայտնաբերվեց

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկը 1992 թ. ծնված Տիգրան Ս.-ն է, որը անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մոտոցիկլետը վարելու նպատակով վերցրել է, որից հետո սեպտեմբերի 5-ին, ժամը 1.30-ին, վերադարձրել տիրոջը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին