▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուքիասյանը չհիշատակեց, որ «Ռոսիա» կինոթատրոնը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Խաչատուր Սուքիասյանի կիսաճշմարտությունները բացահայտ ստից վտանգավոր են

Այսօր խորհրդարանում հայտնի գործարար, խոշոր գործարարությունն ու պատգամավորական գործունեությունը իր մեջ միավորած Խաչատուր Սուքիասյանը ճշմարիտ բաներ ասաց, սակայն ասաց միայն ճշմարտության մի մասը, իսկ կիսաճշմարտությունները հանրությանը համոզիչ թվալով՝ բացահայտ ստից վտանգավոր են։ Խ․ Սուքիասյանը խոսեց նախկին իշխանությունների արած թալանից, ապօրինություններից, սակայն չհիշատակեց, որ Երևանի սրտում գտնվող «Ռոսիա» կինոթատրոնը ինքը կոպեկներով գնել է իր բաջանաղ Վանո Սիրադեղյանի շնորհիվ։ Մեղադրելով Վազգեն Սարգսյանին 1998թ․-ի պետական հեղաշրջման համար, Խ․ Սուքիասյանը չուզեցավ հիշել, որ Վ․ Սարգսյանը մինչ այդ, 1996-ին էր արել պետական հեղաշրջում, երբ նախագահական ընտրություններում ԼՏՊ-ն փաստացի պարտվել էր, Վ․ Սարգսյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը 100 տոկոսով քվեարկեր Վազգեն Մանուկյանի օգտին, ինքը իշխանությունը չէր տա։ Խ․ Սուքիասյանն այն ժամանակ ինչո՞ւ ծպտուն չէր հանում պետական հեղաշրջման դեմ, Վազգեն Սարգսյանի՞ց էր վախենում, թե՞ բաջանաղ Վանոյից։ Խ․ Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց
Հայաստանի ներկայիս տնտեսական մեծ աճի մասին։ Սովի տարիներին, երբ գյուղացիները թերսնված, աղքատ գոյություն էին քարշ տալիս, Ոսկեպար գյուղի բնակիչ Սերգին գյուղամեջում հայտարարել է, թե Ոսկեպարի կոլխոզն այդ տարի առատ բերք ունի։ Սերգի հարսը գյուղի կոլխոզի պահեստապետն էր, իրենց տուն ամեն օր մթերքներ էր բերում, իսկ գյուղացիները սոված էին։ Նմանապես Խաչատուր Սուքիասյանը, Երևանի սրտին տիրանալով, հայտնի կինոթատրոնի ճարատարապետական տեսքը աղավաղելով, վերջին 10 տարում հարկային ստուգման չենթարկվելով՝ մեծ փողեր է սարքել, և կարծում է, թե Հայաստանը տնտեսական մեծ թռիչքի մեջ է։ Տավուշի գյուղերի ցանքերն ու այգիներն ամեն տարի կարկուտը ջարդում է, վերջին 3 տարում ոչ մի հակակարկտային հրանոթ չի տեղադրվել, մի մետր հակակարկտային ցանց չի տեղադրվել։ Դաշտերը չեն ոռոգվում, գետերը հոսում են Ադրբեջան, սակայն ոռոգման ջրամբարներ չեն կառուցվում։ Սահմանամերձ գյուղերում, այդ թվում՝ իմ հայրենի Ոսկեվանում թաղեր կան, ուր երեկոները մի տան լույս չի վառվում, բոլոր ընտանիքները վերաբնակվել են Ռուսաստան, Արցախում պատերազմում պարտվելուց հետո արտագաղթը նոր թափ է առել։
Խ․ Սուքիասյա՛ն, հայտարարեցիր, որ ձեր կադրերը գրագետ են, քո ընկեր Նիկոլ Փաշինյանը 18 հազարանոց Դիլիջան քաղաքը և շրջակա 6 գյուղերը միավորող խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել նախկինում բենզալցակայանի աշխատող, Դիլիջանի քոլեջն ավարտած Դավիթ Սարգսյանին, որն իր սեռը փաստաթղթում «արու» է գրել, ի՞նքն է ձեր գրագետ կադրը, թե՞ Թումանյան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվածը։

Մի բան էլ՝ հազիվ մի հայտնի, հարուստ մարդ դուրս եկավ, ով բացահայտ պաշտպանում է պատերազմում խայտառակ պարտված, Ադրբեջանին նոր զիջումներ անելու պատրաստ Նիկոլ Փաշինյանին, Խ․ Սուքիասյանին հետո կհիշենք՝ որպես նոր կապիտուլյացիայի հոգևոր հայր»:

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին