▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Զատկի սեղանի պարտադիր կերակրատեսակները

Ապրիլի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որն այլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ Այդ օրը հայկական ընտանիքներում տոնական առատ սեղան է գցվում։
Առաջին տեղում, իհարկե, խաշած և ներկված ձուն է, որն իր մեջ խորհուրդ ունի։ Ձուն խորհրդանշում է Երկիր մոլորակը, իսկ կարմիրը՝ մարդկության համար Հիսուսի թափված արյունը։
Հաջորդը չրերով կամ չամիչով բրնձի փլավն է։ Շատերը փլավը պատրաստելիս օգտագործում են նաև լավաշ և ձու, որով պատում են փլավի հատակը։
Զատկական տոնական սեղանի անբաժան մասն է կազմում ձուկը։ Ցանկալի է, որ ձուկը լինի խաշած վիճակում։
Զատիկը գարնանային տոն է, իսկ գարունը հարուստ է բույսերով և բանջարեղենով։ Կանաչու տարբեր տեսակներից պատրաստված կերակուրները՝ համեմված սոխով, ձվով և այլ բաղադրամասերով, պետք է պարտադիր տեղ գտնեն ձեր սեղանին։
Ոչ պակաս կարևոր է հատուկ Զատիկի համար պատրաստվող կաթնահունց կոչվող հացը, որը խորհրդանշում է հացահատիկը, այդպիսով նաև կենաց ծառը և կյանքի սկզբնաղբյուրը։
Ձեր տոնական սեղանից պետք է անպակաս լինի նաև կարմիր գինին, որով էլ պետք է շնորհավորել միմյանց։

Վրեժ Հովսեփյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին