▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Փահլևանյանը «լայքում» է նախկին կնոջ լուսանկարները. ի՞նչ կապ կա նախկին ամուսինների միջև

Բազմաթիվ անգամներ արդեն անդրադարձել ենք Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի ամուսնալուծությանը, ապա նաև հայտնել, որ Սուրենը երկրորդ անգամ ամուսնացել է բլոգեր, տիկտոկեր Մագա Հարությունյանի հետ:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Մագան ու Սուրենը ներդաշնակ կյանքով են ապրում, ինչը վկայում է նրանց հրապարակումները:

Մեր աչքից չի վրիպել, որ Սուրենը սկսել է նախկին կնոջ ինստագրամյան էջում արված հրապարակումների կողքով անտարբեր չանցնել: Դերասանը «լայքում» է դրանք, իսկ ավելի վաղ նրանք դադարել էին միմյանց հետևել սոց հարթակներում:

Նշենք, որ Յանան չի հետևում նախկին ամուսնու էջին:

Նշենք նաև, որ ավելի վաղ Սուրենը խոսել էր իրենց համատեղ կյանքի և բաժանման պատճառի մասին:

«Իրականում ոչ մի լուրջ խնդիր չի եղել, հաշտ -համերաշխ ապրել ենք: Մենք ամուսնացած ենք եղել ուղիղ 12 տարի: Էնպես չի, որ մեր մեջ սեր չի եղել, մենք ի սկզբանե ամուսնացել ենք սիրով և մեր սիրո պտուղը Ադելն է: Երեխայի դաստիրակությունով զբաղվել ենք երկուսով հավասարաչափ: 10 տարի, 24 ժամյա ռեժիմով, ես զբաղվել եմ նրանով, աղջիկս գիտի այն, ինչ ես գիտեմ:

Երբ ես և Յանան աշխատում էինք նույն ոլորտում, մեզ մոտ ամեն բան շատ հետաքրքիր էր ու գունեղ, հետո իրա մոտ եկավ մի նոր միտք` փոխել ոլորտը: Ճիշտ ա հիմա նա էլի եթերում ա, բայց իրա ոլորտը փոխել ա, որովհետև ուզումա փրկի աշխարհի կենդանիներին, ես էլ դեմ չեմ եղել, այդ ժամանակ մեր հետաքրքրությունները մի փոքր տարբերվեցին իրարից:
Հիմա շատ ուրախ ու հպարտ եմ զգում ինձ, որ իրականում չկա մի այնպիսի բան, որ ասեմ այ հենց դրա համար էլ ամուսնալուծվեցինք, կամ ես ինձ պահել եմ ինչ որ կերպ, որը չի ընդունվում ընտանիքի գաղափարի մեջ, նույնն էլ չեմ ստացել իրենից: Շատ լավ հայեցի ապրել ենք, որովհետև երկուսս էլ ուշադրության կենտրենում էինք հասարակության կողմից:
Հիմա չեմ մեկնաբանում ոչինչ , որովհետև երբ ամուսնալուծվել էինք, ինձ թվում էր` վերջացավ կյանքս, հիմա պետք ա թռի-վռի կյանք ապրեմ, բայց եկավ ժամանակ ու ամեն ինչ սառեց ու մնաց փոխադարձ հարգանքը, որովհետև ինչ ուզում ես արա՝ Ադելի հայրանունը Սուրեն ա,իսկ մամայի անունը՝ Յանա: Եթե չունենայինք ընդհանուր երեխա միգուցե իրար ֆշշցնեինք, որը ավելի կմեծացներ մեր անձերի նկատմամբ հետաքրքրությունը:
Մի քիչ էլ բացենք մեր բաժանման բուն պատճառը` ես որ ասում եմ, որ մեր հետաքրքրությունները փոխվել էին` էն ա,որ Յանան շատ խորացված էր փորձում փրկել կենդանիրներին,այնպես որ երկու դիպլոմ ունի արդեն այդ մասնագիտություններով, էնքան որ էդ ամենիչը տանում էր Նոբելյան մրցանակ ստանալու համար, իրա կարծիքով ես իրա համար բեռ էի հանդիսանում, որովհետև շատ բաներ թույլ չէր տալիս իրեն` ուրիշ երկրում սովորել էս տարիքում ու շատ բաներ վեճի թեմա էր դառնում: Ես էլ գիշերային կյանքով էի ապրում, աշխատում էի մի քանի ակումբում և իրականում էդ ամենինչը իրան դուր չէր գալիս»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին