▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրենյան, բա ասում եմ՝ էլ Հ1-ով ինչի՞ Արցախի եղանակը չեք հայտնում»

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Երբ դու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ ես, բայց արևի իրական խավարումը արհեստական բանականության ստեղծած նկարից չես տարբերում, ու գրում ես՝ «Եվ սա իրական է»։

Սուրենյան, բա ասում եմ էլ Հ1-ով ինչի՞ Արցախի եղանակը չեք հայտնում, հը։ Սկզբում Արցախը Ղաբարաղ սարքիք, հիմա ընդհանրապես հանեցիք ու մոռացաք։ Հա՜, տուն եք պահում երևի, ճիշտ ա...։

Ավելի ուշ, Արամ Գևորգյանը գրել է․ «Շատ խնդալու ու միաժամանակ ողբալու արդարացմամբ ա հանդես եկել Սուրենյանը։ Ասում ա. «Հարգելի հայրենակիցներ, նկարը վերցրել եմ Նասայի աստղալուսանկարների հրապարակման էջից, որտեղ նշված չէ, որ նկարը արված է արհեստական բանականության միջոցով»։

Հիմա ուշադրություն. «Նասայի աստղալուսանկարների էջը» իրականում մի խումբ է, որի ադմինը Բանգլադեշի Ռաջշահի քաղաքից ինչ որ մի բանգլադեշցի ջահել է: Մտնում իրա խումբ, հավեսը ինչ տալիս ա, տենց նկարներ ա հրապարակում։ Հայաստանի բյուջեից էլ աշխատավարձ ստացող մեկը մտնում ու էտ նկարներով հայերին հիմարացնում ա)))) Նասայի աստղալուսանկարների հրապարակման պաշտոնական էջը, որին ցավոք չի հետևում Սուրենյանը, ունի պաշտոնական գալչկա, որով էլ տարբերվում է մնացած ոչ պաշտոնական ու բանգլադեշցիքի բացած կեղծ էջերից։

Սա էսքան լացելու չէր լինի, եթե նման անգրագիտ նկարներ տարածեր ոլորտի հետ կապ չունեցող ինչ որ մի անկապ մարդ, այլ ոչ պետբյուջեից դրա համար աշխատավարձ ստացող մի պետի տեղակալ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին