▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է. նրան լուրջ հետազոտում են

Armtimes.com-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, այսօր եւս դուրս չի գրվի: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը: Բժշկի խոսքով՝ մարզպետի վիճակը հանգիստ է, իրեն լավ է զգում, ջերմություն երեկ չի ունեցել: «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել եւ պարզել, թե ինչից է գալիս թուլությունը»,- ասաց Կուրղինյանը:

Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել մրսածության պատճառով՝ ոչ բարձր ջերմությամբ եւ թուլության զգացողությունով: Երեկ նա մի շարք հետազոտությունների էր ենթարկվել: Մեր հարցին՝ հետազոտութունների արդյուքում ի՞նչ պարզվեց՝ Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած լուրջ հիվանդություն չենք գտնում: Դրա համար որոշել ենք այլ՝ լուրջ հետազոտություններ անել: Եկել է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»:

Առավել մանրամասն ՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին