xosq.am-ը գրում է, որ տեղեկատվություն է տարածվել , որ Մալաթիա բժշկական կենտրոնում ստենդավորել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
Կայքը փորձել է Մալաթիա բժշկական կենտրոնից ճշտել տեղեկատվությունը: Հիվանդանոցից պատասխանել են, որ հեռախոսով ոչինչ չեն պարզաբանելու. «ուզում եք իմանալ եկեք հիվանդանոց և ձեզ կպատասխանեն»: Կայքը նաև հիշեցնում է` տարիներ առաջ վիրահատել են Սուրիկ Խաչատրյանի սիրտը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում