▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյանը` որպես երգչուհի ներկայանալու և ԱՄՆ մեկնելու մասին

Life.panorama.am-ը գրում է.

Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանը մտածում է որպես երգչուհի ներկայանալու մասին:

«Անկեղծ ասած` արդեն երկու ամիս է Կոնսերվատորիայի դասախոս Նունե Ալբերտովնայի մոտ զբաղվում եմ ձայնիս մշակմամբ: Հստակ ասել չեմ կարող, բայց եթե որոշ ժամանակ անց զգամ, որ կարող եմ ինձ թույլ տալ որպես երգչուհի ներկայանալ, ապա ինչու ոչ` կերգեմ ու տեսահոլովակներ կթողարկեմ»,- նշեց մոդելը:

 Ի դեպ` Շուշանը մինչ ամանոր պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ հոլիվուդյան շուկա մուտք գործել.

«Կարծում եմ` հայկական շոու բիզնեսը անկում է ապրում, այստեղ ամեն մեկը կարճ ժամանակում կարող է հասնել իր պիկին ու դրանից ավել առաջ չշարժվել եւ չաճել: Դրա համար էլ առջեւում կփորձեմ գնալ երազանքիս հետեւից: Ես չգիտեմ` որքանո՞վ ինձ մոտ կշստացվի, բայց ուզում եմ ամեն բան անել ու փորձել միացյալ նահանգներում գործող հայկական շուկայից դուրս որպես դերասանուհի քայլեր կատարել»,- նկատեց նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին