▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուշիի հայ քրիստոնեական Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի մզկիթի։

/filemanager/uploads/xazanchecoc.jpg

Սա է թուրքական ու ադրբեջանական վարքը քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Հիմա հանում են գմբեթը իբր թե նորոգելու համար, բայց վստահեցնում եմ, այն չի նորոգվի որպես քրիստոնեական տաճար, այլ Պոլսի Սուրբ Սոֆիա տաճարի օրինակով կդառնա մզկիթ։

Թուրքիայի սահմանը բացելու դիմաց նրանց առաջնային պետք էին Շուշին ու Քարվաճառը։

Մեր բերդաքաղաքը կդառնա թուրքական ազգայնամոլության, պանթուրքիզմի կենտրոն, որտեղ Ղազանչեցոց մայր տաճարը կվերածվի «Գորշ գայլերի» հոգևոր կենտրոնի։

Կհանդուրժե՞նք արդյոք մենք դա։ Չի կարելի հույս դնել միջազգային երկերեսանի հանրության վրա, որի համար մարդկային ճակատագրերն ու արժեքները հարաբերական են։

Շուշիի տաճարը նորից կդառնա իր հոյակերտ գմբեթով եկեղեցի միայն այն ժամանակ, երբ բերդաքաղաքում կրկին հայ զինվորը կանգնի»։

 

Կարդացեք նաև՝ Մայիսի 9-ին ընդառաջ, թուրքը հանեց Սբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները. Հունան Թադևոսյան

Ադրբեջանցիները ապամոնտաժել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դարպասների վրա տեղադրված հրեշտակների արձանները

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին