▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը»․ Թևանյան

 

««Շուշիի հռչակագրում» հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը և նշվում է արդեն որպես կայացած փաստ, որ էդ «Զանգեզուրի միջանցք»-ով ամբողջ թուրքական աշխարհը կապվելու է իրար հետ, այսինքն՝ այն դիտարկվում է որպես նվաճողական քաղաքականության գործիք պանթուրքիսատական ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության քննարկման ժամանակ, ասաց նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Եթե մինչև 44-օրյա պատերազմը պանթուրքիստական մոտեցումը զուտ տեսական գաղափարական վեճի առարկա կարող էր դիտարկվել, ապա պանթուրքիզմը «Շուշիի հռչակագրով» ստանում է շատ առարկայական գործնական քաղաքականության տեսք, և իրենք արձանագրում են, որ Սյունիքի էդ միջանցքով իրենք քաղաքական և աշխարհագրական միասնական համակարգ են ստեղծելու»,- նկատեց Թևանյանը՝ ընդգծելով, որ դա սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին