▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շուտով ամեն ինչ կպարզվի». Վարդան Սեդրակյան

Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով դատապարտված, ապա պայմանական վաղաժամկետ ազատ արձակված էպոսագետ Վարդան Սեդրակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վանո Սիրադեղյանը հեռացավ մեզնից։
Եվ մենք շատ արագ մոռացանք նրան։
Կարևորն այն է, որ հեռացավ լուռ, առանց փակագծեր բացելու։
Չնայած որ խոստացել էր, թե չի պատրաստվում «քավության նոխազ» դառնալ, սակայն հենց այդպիսին էլ դարձավ։
Իսկ ամենակարևորը, հեռացավ ճիշտ ժամանակին։
Կարող էր չէ սա պատահել 2015-ին, կամ ասենք 2005-ին։
Միգուցե հենց այդպես էլ եղել է իրականում։
Սակայն ոչ։ Հենց հիմա պիտի կատարվեր, քանզի....
Հիմա, որովհետև հիմա, հենց հիմա «Կարմիր Ավետարանի» Օրդենը դադարեցրեց իր գործնեությունը։
Եվ Օրդենը մաքրում է բոլոր հետքերը։
Տեսնենք, թե ով է հաջորդը։ Թեկնածուները երեքն են։
Շուտով ամեն ինչ կպարզվի։
Առաջ Աստված»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին