Տեղեկացրել էինք, որ Coffee House ընկերության բոլոր մասնաճյուղերը երեք օր փակ են, պատճառը հարկերը չվճարելն է։
Թեման լայն քննարկան առիթ է տվել համացանցում։
«Շուտով կլսենք, թե ով է Քոֆի Հաուսի նոր սեփականատերը:Հետո ես կվայելեմ ձեր շոկահարված ստատուսները մի գավաթ սուրճով»,-գրել է Մարինե Մանուչարյանը։
«Ըստ իրավապահ մարմինների Քոֆի Հաուսը մոտ $1.200.000-ից հարկ չի մուծել, այսինքն ունեցել ա դրա բազմապատիկ ավելի շատ եկամուտը (հաշվի առնելով նաև մուծած հարկերն ու տուրքերը): Հիմա հարց, Քոֆի հաուսը սուրճի բիզնե՞ս ա , թե՞ կոկայինի»,-գրել է Արմեն Սուքիասյանը։
Հավելենք, որ Coffee House ընկերությունը նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 125 մլն ՀՀ դրամ է վերադարձրել պետությանը։ Քննչական կոմիտեից «Նյուզ»-ին հայտնել են, որ առանձնապես խոշոր չափերով (450 մլն ՀՀ դրամ) հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 մլն ՀՀ դրամի վերականգնում: ՔԿ-ից հայտնել են նաև, որ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ՀՀ Քննչական կոմիտեից «Նյուզ»–ին հայտնել էին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ: ՀՀ ՊԵԿ–ից էլ հայտնել էին, որ ՊԵԿ-ն իրականացրել է հսկողական աշխատանք տվյալ ընկերությունում։ |