▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված 6 հայ զինվորները եղել են գերիներ

Դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո՝ ենթադրաբար Հադրութում։

Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Ընդ որում, նրանցից ոմանց գերեվարելու կադրերը եւս նախկին ադրբեջանցիները դրել էին շրջանառության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ 6 հայ զինվորի դաժան սպանության մասին։

Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին