▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպառազինության մատակարարման չափերի մասին չենք հայտնել ու չենք հայտնելու. Արծրուն Հովհաննիսյան

Armtimes.am-ը գրում է. Ռուսական պետական գործակալությունը՝ «Իզվեստիան», այսօր հոդված է հրապարակել, որտեղ հայտարարում է, որ 200 միլիոն դոլար վարկի չափով ռուսական սպառազինության տրամադրումն արդեն իսկ սկսվել է հայկական կողմին, ինչպես նաեւ տեղեկացրել է այն մասին, որ ՌԴ-ն նույն զենքն է մատակարարում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին:

Այս մասին կայքը զրուցել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշել է, որ «Իզվեստիա»-ն պետական լրատվամիջոց է եւ միգուցե իր հոդվածում, պարզապես, վկայակոչել է աղբյուրներին, այլ ոչ թե հավաստի տեղեկատվության է տիրապետում:

- Պարոն Հովհաննիսյան ռուսական վարկի դիմաց  զենքի մատակարարումն արդյոք սկսվե՞լ է եւ ինչքանո՞վ է համապատասխանում իրականությանը, որ նույն զինամթերքն է մատակարարվում ե՛ւ Ադրբեջանին, ե՛ւ Հայաստանին:

- Զենքի մատակարարման վերաբերյալ Պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված, ներպետական գործընթացներն ավարտված են եւ աշխատանքներն ընթացքի մեջ են (խմբ. Հովհաննիսյանը հիշեցրեց Սեյրան Օհանյանի խոսքերը ղարաբաղյան սահմաններից մեկում տված ասուլիսին): Ինչ վերաբերում է «Իզվեստիա»-ի հոդվածին Ադրբեջանին սպառազինության մատակարարման վերաբերյալ, չեմ կարող մեկնաբանել, դա իմ տիրույթում չէ:

- Որքանո՞վ  է նորմալ, որ ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմերը պաշտոնապես չեն բարձրաձայնել սպառազինության մատակարարման որեւէ չափի մասին, սակայն ռուսական լրատվամիջոցը հայտարարում է մեկնարկի մասին:

- Ռուսական լրատվամիջոցի՝ աղբյուրի հղում անելու նորմալ կամ ոչ նորմալ համարելը չեմ կարող ասել, ինչ վերաբերում է պաշտոնական կողմերին, ամբողջ աշխարհում այդպես է. սպառազինության մատակարարման մասին չի բարձրաձայնվում, բնական է, որ մենք էլ մատակարարման չափերի մասին չենք հայտնել ու չենք հայտնելու, թե մատակարարվել է կամ կմատակարարվի այս կամ այն զենքը:

- Ստացվում է՝ այդպես էլ չսպասենք, որ պաշտոնական տեղեկություն կլինի այն մասին, որ սպառազինությունը մատակարարվել է այսինչ չափով:

-Միանշանակ ոչ, դա տրամաբանական էլ չի լինի:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին