▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է սառը օգոստոս

«Նախորդ տարիների համեմատ`  այս տարի սպասվում է ավելի սառը օգոստոս: Հանրապետության հյուսիսային շրջաններում ջերմաստիճանը կլինի նորմային մոտ` դրական շեղումով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում և Սյունիքում կլինի նորմայի սահմաններում:

Ամսվա ընթացքում Արարատյան դաշտում և մայրաքաղաքում հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում` մինչև 36 աստիճան, և գիշերը ջերմաստիճանի նվազում մինչև 12, 13 աստիճան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների վարչության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` հավելելով.

«Չեն բացառվում առանձին օրեր, երբ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը բարձրանա մինչև 37 աստիճան, բայց դա կլինի 1-2 օր: Ամսվա մյուս օրերին, հիմնականում Երևանում և Արարատյան դաշտում, ջերմաստիճանը կտատանվի 30-ից 33, 34 աստճանի սահմաններում:

Մինչև օգոստոսի երկուսը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 2-ին, 3-ին Հանրապետության հյուսիսային կեսում, այսինքն` Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, իսկ հարավային կեսում տեղումների հավանականությունը դեռևս փոքր է»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին