▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցումը հանրապետության տարածք սկսվել է: Հունվարի 25-ին և 26-ին նրա ազդեցության գոտում կլինեն հատկապես Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր մարզերը և Երևանը, որտեղ ժամանակ առ ժամանակ կտեղա միջին ինտենսիվության ձյուն: Հունվարի 27-ին և 28-ին ցիկլոնի կենտորնը կմոտենա հանրապետության տարածքին, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 29-ի առավոտյան ցիկլոնի ուժը աստիճանաբար կթուլանա:
Օդի ջերմաստիճանը հունվարի 26-27-ին հատկապես գիշերային ժամերին բոլոր մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին