▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպայկա»-ի մոտ հայտնաբերվել է տղամարդու կախված դի. վերջինս ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպան է եղել

Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տաչածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա։

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ընկերութան հարևանությամբ, երկաթներից կախված վիճակում հայտնաբերվածը հանդիսանում էր Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մասիս Պողոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով ինքնասպան է եղել։

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին