Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ ժամանակին աշխարհահռչակ «Spice girls» խմբի անդամներից Մել Բին կրում է իր «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուի նոր` «Զանգեզուր» ականջօղերը:
««Spice girls» խմբից Մել Բին կրում է «Պռեգոմեշ» ականջօղերը և շնորհավորում է Երևանին: Սա երեկ տեղի ունեցած ամենազիլ իրադարձություններից մեկն է: Երբևէ կպատկերացնեի ՞ք Spice Girl, ով կկրի հայկական ավանդական զարդ: Մել Բի, դու հիանալի ես»,- գրել է Սիրուշոն:
Հավելենք, որ Մել Բի Instagram-ի իր էջում տեղադրել է տվյալ լուսանկարը` շնորհավորելով Երևանի տոնը և շնորհակալություն հայտնելով Սիրուշոյին տվյալ զարդի համար: Նա նշել է, որ չի համբերում, թե երբ է այցելելու Երևան:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մել Բին հայերի հանդեպ իր սերն է արտահայտում: Վերջերս Մել Բ-ն Ամերիկայի «America's Got Talent» նախագծի շրջանակներում հայերեն է խոսել:
«Ինչպես ասում են հայերը, Դու ՎԵՐՋՆ ես»,- խոսելով նախագծի մասնակիցներից մեկի հետ նշել է երգչուհին:
Թերևս, այդ ամենում իր ներդրումն ունի նրա անձնական վարսահարդար հայազգի Կարեն Մադաթյանը:
Դու վերջն ես. համաշխարհային երգչուհի Mel B-ն հայերենով դիմել է նախագծի մասնակցին от Asekose TV на Rutube.
Կարդացեք նաև` Դու վերջն ես. համաշխարհային երգչուհի Mel B-ն հայերենով դիմել է նախագծի մասնակցին