Սպիտակ նիվով տղերք, ձեր «դարաշրջանը» անցավ։ Հա գիտեմ «սպիտակ նիվով տղա» արտահայտությունը մերօրյա իրականության մեջ յուրօրինակ բռենդա դարձել, բայց ցավոք սրտի կյանքը ընթանում է առաջ և ինչպես «Դժբախտ ապրուստ» սերիալը մի օր վերջացավ, այնպես էլ այդ բռենդն է վերանում:
Վերացավ, քանի որ մերօրյա աղջիկներին սկի սպիտակ Range -ով չես կարա զարմացնես:
Վերացավ, քանի որ մեր երիտասարդների մեծ մասը հասկացավ, որ ՓիՌմա ավտոյից լավը չկա:
Վերացավ, քանի որ մերօրյա տղերքը հոգնում են անընդհատ սկորուստ փոխելուց ու նախընտրում են ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներ:
Վերացավ, քանի որ հիմա աղջկեքի մեծ մասը արդեն ավտո ունի:
Վերացավ, քանի որ ծտերին չես կարա զարմացնես թրաշ բանդաժներով ու պիոներ մագերով:
Դե ինչ՝ գալիս են նոր ժամանակներ, նոր բարքեր, այնպես որ վաճառեք ձեր նիվեքը ու գնացեք Հյուսիսային պողոտա զբոսնելու, քանի որ այնտեղ աղջիկ «կպցնելու» հավանականությունը արդեն ավելի մեծ է, քան նիվեքով:
Բարի ՄՅԱՈ՜Ւ ձեզ, էէէ՜ ինչ եմ ասըմ, բարի քշեր ձեզ:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ