▲ Դեպի վեր

Կիրակի, 27.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացրել են․ ահազանգ

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Համլետ Մազմանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ծառը կա՞ ծառը չկա։ Այսօր մի քանի տասնակ զանգեր և հաղորդագրություններ եմ ստացել սպիտակցիներից այն մասին, որ Սպիտակ քաղաքում գտնվող տոնական եղևնին հեռացնում են ու մեծամասնությունը ասում են մի քայլ արա չհեռացնեն։

Բոլորիդ հետ հավասար կիսում եմ ձեր անհանգստությունը և խորապես հիասթափված եմ կատարավածից։ Բայց հավատացեք, եթե ինձ գրելու կամ զանգահարելու փոխարեն, եթե մոտենայիք և թույլ չտայիք, հավաստիացնում եմ ձեր ճնշումը երևույթի վերաբերյալ կստիպեր հետ կանգնել այդ քայլից։

Այս պահին այն ինչ կարող եմ անել հետևյալն է, հետևել տեղափոխած ծառի ճակատագրին, և որ ամենակարևորն է խոստանում եմ, եթե երբևէ հնարավորություն ընձեռնվի հայտնվել այնտեղ, որտեղ լիազորություններ կունենամ տիրապետել համապատասխան լծակների նույն վայրում նմանատիպ շքեղ տոնական եղևնու վերատնկումը կլինի անխուսափելի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին