▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ սառոչկով, ձեռները ջեբը դրած, հերիք ա երևաք պաժարի տեղը․․․Ֆելիքս Ցոլակյանը բարկացավ

Օգոստոսի 26-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գործակարգապահական խորհրդակցություն անցկացրեց նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Քննության ենթարկվեց ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և մանրամասն վերլուծվեց դրանցից բխող գործողությունները:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ այսուհետ յուրաքանչյուր խոշոր հրդեհից հետո պետք է իրականացվի մանրամասն վերլուծություն, հստակեցվի պատճառները, անվանական պատասխանատվություն սահմանվի թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվեն աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները:

Ֆելիքս Ցոլակյանը երախտագիտություն հայտնեց հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցած հրշեջ-փրկարարներին՝ կարևորելով կրակի հետ կռիվ տվող փրկարարի նվիրումը, ով առանց վարանելու վտանգում է սեփական կյանքը, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրը:

ԱԻ նախարարի համոզմամբ, փրկարար ծառայողի հերոսականությունը պետք է գնահատվի և հասարակությունը պետք է ճանաչի իր փրկարարներին: Նախարարն առաջարկելու է հնարավորինս բարձրացնել փրկարարների աշխատավարձը:

Ըստ Ֆելիքս Ցոլակյանի, արդյունքի հասնելու համար մշտապես կարևորվելու է կարգապահությունը, կազմակերպվածությունը, թերացմանն ու լավ աշխատանքին համարժեք գնահատական տալու մոտեցումը:

Առկա խնդիրներին արդյունավետ լուծում տալու նպատակով նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետի որոշմամբ ստեղծված շտաբի քարտուղար Հովհաննես Եմիշյանին հանձնարարեց ահազանգերի ժամանակ, ըստ գործառույթների, տեղեկացնել շտաբի անդամներին և հետևել, որպեսզի մյուս գերատեսչությունները կատարեն վարչապետի որոշմամբ պատվիրակված պարտականությունները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին