Սպիտակ տան էջում հրապարակվել է մի նյութ, որի լուսանկարում օգտագործվել է մի քանի երկրի ազգային արժույթներից պատկերված կոլաժ:
«Մի տեսակ չգիտեմ ինչ զգամ, երբ Սպիտակ տան պաշտոնական էջը հրապարակում ա նյութ, որի մեջի նկարում դոլար ա, յուան ու հայկական` շրջանառությունից դուրս եկած 100 դրամ: Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: