▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ տուն. «Հայ որբերի գորգի ցուցադրումն ուղերձ չէ Թուրքիային»

ermenihaber-ը գրում է. Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է  այն կարծիքը, թե  ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային:

Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և  իրենք երկար ժամանակ որոնում էին այն  պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը:Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝  Սթրոն ընդգծել է, որ նոյեմբերի 18-23 կայանալիք «Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք  հանձնվել են նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության hամար» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված 3 ցուցանմուշն էլ մշակութային արժեք ունեն:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը որոշել է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Թուրքական մամուլը Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ  հայ որբերի գորգը  Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:

 

Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Մարկ Սթրոն հերքել է  այն կարծիքը, թե  ցուցադրելով Հայոց ցեղասպանության խորհրդանիշ ընկալվող հայ որբերի գորգը, Ամերիկան ուղերձ է հղում Թուրքիային:
Խոսնակը հայտնել է, որ գորգը շատ կարևոր պատմական արժեք ունի, և  իրենք երկար ժամանակ որոնում էին այն  պատշաճ կերպով ներկայացնելու լավագույն տարբերակը:
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝  Սթրոն ընդգծել է, որ նոյեմբերի 18-23 կայանալիք «Շնորհակալություն ԱՄՆ-ին. 3 նվեր, որոնք  հանձնվել են նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության hամար» խորագրով ցուցահանդեսում ընդգրկված 3 ցուցանմուշն էլ մշակութային արժեք ունեն:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը որոշել է նոյեմբերի 18-23-ը հայ որբերի գործած գորգը ցուցադրել նախագահական նստավայրի այցելուների սրահում: Թուրքական մամուլը Սպիտակ տան այդօրինակ քայլը մեկնաբանվել է որպես Թուրքիային հասցեագրված ուղերձ: Որպես այս տեսակետի հիմնավորում, նշվում է, որ  հայ որբերի գորգը  Հայոց ցեղասպանության խորհրդանիշ է դարձել, և դրա ցուցադրմանը բազմիցս խոչընդոտել է հենց Սպիտակ Տունը՝ հրաժարվելով այն հանել իր պահեստից:
Ermenihaber.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին