▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ տունն անհեթեթություն է համարել խոցված Սու-24-ի վերաբերյալ Պուտինի հայտարարությունը

Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեսթը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Նա հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն «անհեթեթություն» է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած այն միտքը, թե Թուրքիան կարող էր ռուսական  «Սու-24» ռազմական օդանավը խոցել ԱՄՆ-ին գոհացնելու համար:

Այս մասին  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է սեփական երկրի օդային տարածքը պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Ջոշ Էռնեսթը նաև կոչ է արել Մոսկվային ու Անկարային թուլացնել 2 երկրենի միջև առկա լարվածությունը  լարվածությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին