«Հրապարակ» թերթը գրում է․ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն անցած շաբաթ ամուսնացրել է դստերը։
Պատգամավորի դուստրը մոտ երկու տարի նշանված է եղել դասընկերոջ հետ, հարսանիքը նշել են Երեւանի «Վիվալդի» ռեստորանում՝ առանց քաղաքական բարձր խավի ներկայացուցիչների։ Նույնիսկ Ասատրյանի կուսակից ընկեր պատգամավորները ներկա չեն եղել։
«Ես էլ հյուրի կարգավիճակում էի, ամբողջը փեսայի կողմն է արել»,- մեր թղթակցին ասել է Ասատրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում