▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրա անունը կրկես է` ադրբեջանա-հայ-ռուսական կրկես»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դեռ երեք տարի առաջ` 2021թ օգոստոսին, Տավուշի Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվեցին ռուս սահմանապահները:
Նույն թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի, «Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով»:
Մի քանի օր առաջ հայազգի բնակչությունն ամենաբարձր մակարդակով տեղեկացվեց, որ Ադրբեջանի պահանջով վերջինիս «վերադարձվելու» են չորս ոչ անկլավային գյուղ և, ըստ էության, հերթը հասնելու է անկլավներին: Ադրբեջանի «պահանջած» 4 գյուղերն ու 2 անկլավը գտնվում են Տավուշի Ոսկեպար համայնքի տարածքի անմիջական հարևանությամբ:
Երեկ հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի բազմաթիվ ներկայացուցիչներ Ոսկեպարում էին: Վերջիններս իրենց բողոքն էին արտահայտում պաշտոնական Երևանի` Ադրբեջանին թվով 4 գյուղ հանձնելու, մտադրության դեմ:
Ստացվում է, որ`
Երբ 2020թ նոյեմբերի 9-ին (10-ին) ստորագրվում է եռակողմ եսիմինչը, հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի ներկայացուցիչները լռում են։
Երբ 2021թ օգոստոսին Տավուշի Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվում են ռուս սահմանապահները, հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի ներկայացուցիչները լռում են։
Երբ նույն 2021թ Տավուշի Ոսկեպար համայնքում «սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով իրականացվում են շինաշխատանքներ», հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի ներկայացուցիչները լռում են:
Եվ, երբ ամեն ինչ պատրաստ է տարածքների հանձնմանը և հանձնումն օրերի խնդիր է, հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի ներկայացուցիչներն ակտիվանում են, գնում են Ոսկեպար, նկարվում են, սրտաճմլիկ գրառումներ կատարում ...
Ինչու՞ հայազգի բնակչության առավել ակտիվ սեգմենտի ներկայացուցիչները 2020, 2021 կամ 2022թթ չէին այցելում Ոսկեպար: 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) եսիմինչը չէ՞ին կարդացել, չէ՞ին վերլուծել, Ոսկեպարում ռուս սահմանապահների նոր տեղակայումը չէ՞ին նկատել, Ոսկեպարում իրականացվող շինաշխատանքների մասի՞ն չգիտեին:
Չեմ հավատում: Ամեն ինչից էլ տեղյակ էին: Կներեք, սակայն սրա անունը կրկես է` ադրբեջանա-հայ-ռուսական կրկես»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին