▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրանից հետո լինելու է ոչ թե ժողովրդին թալանող, այլ հարստացնող իշխանություն. Փաշինյանն՝ արագաչափերի մասին

Ապարանում աղ ու հացով և գաթայով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին ու ճանապարհ դրել Երևան:

Դիմելով հավաքվածներին Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է 

«Սրանից հետո Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ես հույս ունեմ, որ մենք բոլորս լավ ենք հասկանում, որ ժողովրդի հաղթանակ նշանակում է օրինականություն, փոխադարձ  հարգանք, հանդուրողականություն, հարևանը հարևանին, բարեկամը բարեկամին պետք  է ամեն օր հիշի, այցելի, ինչպես ժամանակին էին անում, մենք պետք է նոր  ազգային միասնություն, պետություն, երջանկություն կառուցենք»,- նշել է Փաշինյանն ու ավելացրել, որ  Հայաստանում չի լինելու ժողովրդին թալանող իշխանություն, Հայաստանում լինելու է ժողովրդին հարստացնող իշխանություն. նա նաև խոսել է արագաչափերի մասին: 

Մանրամասները տեսանյութում, որը վերցված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից 

Կարդացեք նաև՝ Ուզում եմ խոնարհվել Ձեզնից յուրաքանչյուրի առաջ. Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա անելիքները

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին