▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջայց կատարեցի մի քանի խանութներում, ոմանք էլի գերագնահատում են իրենք իրենց. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ ավելի վաղ վարչապետը լուսանկար էր հրապարակել, որն արվել էր «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Պատահական մտա «Քարֆուր» եւ տեսա այսպիսի վիճակ. ոչ մի թանկացում»,- լուսանկարին կից գրել էր նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում եւ բացահայտել մշակված եւ տեւական ժամանակ կիրառված սխեմա (մեխանիզմ), որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ։

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ մի շարք սուպերմարկետների ցանցերի ղեկավարներ դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նշել, որ եթե աշխատեն ԱԱՀ 20 տոկոս հարկի պայմաններում, գյուղմթերքի գների կայունությունը կարող է հայտնվել ռիսկի տակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Դրան հաջորդել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին