▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստացվում ա՝ ընդունում ա Ալիևի պահանջն, այլապես կգնար ու սելֆի կաներ». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ չայցելելու թեմային, հայտարարեց, որ Ալիևն արգելել է նրան գնալ այնտեղ:

http://asekose.am/filemanager/uploads/2021/06/week-3/Vahan_Babayan.jpg

«Անդրանիկ Քոչարյանը հարցազրույցներից մեկում ասաց, որ չեն ուզում իրենց այցերով վտանգի ենթարկել արցախցիներին: Հլը նայեք՝ ինչ կրուտիտներ են մտածում: Այսինքն, Ալիևն ասում է՝ Արցախը չի կարող անկախ լինել, այն պետք է լինի Ադրբեջանի կազմում... Եթե երկրի ղեկավար ա ու չի գնում Արցախ, ստացվում ա՝ ընդունում ա Ալիևի պահանջը, իրան Արցախն այլևս չի հետաքրքրում ու երրորդ՝ ինքը շատ լավ գիտի, որ դա պայմանավորվել ա, այլապես կգնար ու սելֆի կաներ»,- ասաց Բաբայանը:

Հայելի ակումբում կայացած ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին