▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստալինը, Գորբաչովը «քըխ» են, իսկ Պուտինը` փրկի՞չ

Քանի որ Մագելանիչի նամակը ամբողջությամբ կարդացի, մի քանի դիտարկում: Նախ զգացում ունեմ, որ նամակը «Եվրազես» թիմն է գրել, քանի որ տեքստից պարզ է՝ տարբեր մասնագիտության մարդիկ օգտագործել են ոչ միայն պայմանագրերի մասին իրենց գիտելիքները, տարբեր քաղաքական գործիչների ելույթների իրենց հետաքրքրող մասը, թուրքական պետության արտաքին քաղաքականության պատմության «մութ պահերը», այլ նաև պրոպագանդիստները տեքստը համեմել են ռազմահայրենասիրական պահերով:

Եթե Պուտինը տեքստը կարդա ու նաև հետևելով Մագելանիչի խոսրհուրդներին ծանոթանա հղումներին, ապա հեչից մի 3-4 ժամ կտևի, բայց քանի որ տեքստը ուրիշ տեղից է եկել, ապա կարելի է ենթադրել, որ չի կարդալու:

Արցախը Եվրազեսին միացնելու հայտ է ներկայացվում ու տեքստի ամենավատ կողմը այն է, որ Ռուսաստանը ներկայացվում է հայ ժողովրդի փրկիչ ու հայկական տարածքների իրավատեր: Ստալինը, Գորբաչովը քըխ են, բայց Պուտինը փրկիչ է, եթե իհարկե գիտակցի, որ փրկիչ է, բայց նա արդեն գիտակցում է, քանի որ տեքստին նախապես ծանոթ է: 

Տեքստին ուղղակի կամ անուղղակի պատասխան պետք է լինի, քանի որ երկկողմանի պատրաստություն են տեսել: Ու պատասխան մեզ ավելի է մոտեցնելու վտանգին: Տեքստի միակ գնահատելի կողմը ահազանգն է, մնացածը ինչպես միշտ հիմարություն է: Այսքանը!

Արմեն Գրիգորյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին