▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլահայ գործարարը բիզնեսը տեղափոխում է Հայաստան

a1plus.am-ը գրում է.Ստամբուլում կաշվե պայուսակների եւ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Օնո Կոլուկիսայանը ցանկություն ունի բիզնեսը շարունակել Հայաստանում: Երեւանում ընթացող՝ «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորումի» բացմանը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու եւ այլ գործարարների հետ շփվելու հնարավորության համար: Ստամբուլահայ գործարարը դեռ չի ծանոթացել հայկական շուկայի պահանջներին եւ խնդիրներին, բայց վստահ է, որ ցանկանում է իր ընտանիքի 34 տարվա աշխատանքը կենտրոնացնել այստեղ. «Թուրքիայեն անունով չեմ ուզեր անել այս գործը, այլ Հայաստանի անունով»,-ասում է նա: Գործարարի խոսքով՝ իր փոքրիկ ֆաբրիկայի արտադրանքն այսօր արտահանվում է ԱՄՆ, Հոլանդիա, Իտալիա, իսկ առաջիկայում այն հնարավոր կլինի տեսնել նաեւ Երեւանում:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին