▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլի օդանավակայանում հայկական ազգային պար են պարել

Ռումինիայից և Լատվիայից Հայաստան վերադարձող «Կարին» համույթի պարողներն Ստամբուլի օդանավակայանում քոչարի են պարել: Ըստ համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի՝ առաջին անգամը չէ, որ իր պարողները Ստամբուլ են մեկնում, սակայն ամեն անգամ մեկնումն օդանանավակայանում ուղեկցվում է հայկական պարերով:

Հատկանշականն այն է, որ պարողները ոչ միայն պարել են, այլև երգել են «Գինի լից» երգը, որը նվիրված է «Նեմեսիս »  գործողության կազմակերպիչներին, ովքեր վրեժխնդիր էին եղել Հայոց ցեղասպանություն համար:

Հավելենք, որ օդանավակայանում պարողներին մոտեցել էին ոստիկանները, սակայն հնչել է պատասխան, որ իրենք մրցույթային համարի փորձն են կատարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին