▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստամբուլում հայ գործարարի հետ ամուսնացած հայտնի դերասանուհին թուրք չէ. մանրամասներ

Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներով տարածվեց լուր, որ Ստամբուլում հայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի թուրք դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։

Իհարկե համացանցում քննադատությունների մեծ ալիք էր բարձրացել, որ հայ գործարարն ամուսնացել է թուրք դերասանուհու հետ։

news.am-ի տեղեկություններով իրականությունը լրիվ այլ է։ Սոնգյուլ Օդենը բոլորովին թուրք չէ։ Նա ազգությամբ զազա է, ծնվել է Դիարբեքիրում։ 

Ավելին, հայտնի դերասանուհին իր նախկին հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրը Դիարբեքիրի հայկական թաղամասից է՝ խուսափելով ասել, թե կոնկրետ հայ է, թե զազա։

Այսինքն հավանական է, որ դերասանուհին մայրական կողմով հայ է, հորական կողմից՝ զազա։

Պատահական չէ, որ տարիներ առաջ իր ինսթագրամի էջում լուսանկար էր հայտնվել  լոնդոնհայ հայտնի դերասան Գեւորգ Մալիքյանի հետ, որը մեծ իրարանցում էր առաջացրել  Թուրքիայում։

Այդ լուսանկարը առիթ տվեց շատերին պնդելու, թե դերասանուհին սիրահարված է հայ դերասանի հետ, սակայն դերասանուհին պարզաբանեց, որ ուղղակի հիացած է հայ դերասանի տաղանդով եւ որեւէ սիրային կապ իրենց մեջ չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ստամբուլահայ գործարար Արման Բըչաքչըն ամուսնացել է հայտնի դերասանուհի Սոնգյուլ Օդենի հետ։ Նրանք 4 տարի ընկերություն են արել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին