«Համաժողովը բավականին ազատ էր, գրեթե բոլորը, ովքեր հայտ էին ներկայացրել` ստացել են մասնակցելու հնարավորություն: Սա շատ խիստ փակ միջոցառում չի եղել, որ մարդկանց անձերը ճշտենք: Ես չգիտեմ` ում մասին է խոսքը, նկար տեսա, չեմ հիշում, դեմքով չեմ ճանաչում, այնտեղ չեմ էլ տեսել»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ էին ԲՀԿ խորհրդաժողովի ժամանակ Գագիկ Ծառուկյանի ետևում նստած երիտասարդաներ, ովքեր 2 տարի առաջ նախագահական ընտրություններից հետո բուհերում խոչընդոտում դասադուլների անցկացմանը, ցույցերի կազմակերպմանը, ովքե՞ր են նրանք, ի՞նչ կապ ունեն ԲՀԿ-ի հետ, եթե այն ժամանակ աշխատում էին գործող ռեժիմի համար, որի դեմ այսօր պայքարում է ԲՀԿ-ն: Դիտարկմանը, որ նրանք Ախալքալաքի խմբից էին, Ս.Մարգարյանը պատասխանեց. «Եվ ի՞նչ է դա ասում: Ես նայել եմ՝ ինչի մասին է խոսքը, բայց քանի որ միջոցառումը փակ չի, ես չեմ կարող վերահսկել՝ ով կա, ով չկա: Համաժողովի կարևորությունը ներկա դահլիճում գտնվող մարդկանցով չի, այլ այն մեսիջներով, ինչը հղվում է հասարակությանը և ինչը կազմկոմիտեն հղում է մարդկանց իրենց ծարագրերի մասին:
Մենք թաքուն ոչինչ չենք արել, ամեն ինչ եղել է բաց, ուղիղ հաղորդվել է: Բայց ես ասեմ, որ հասկանում եմ, որ կարող է ագենտներ լինեին: Այն ցայտնոտը, որ առաջացել էր համաժողովից հետո իշխանական դաշտում, կարող է լիներ: Հասարակությունը միավորվում, գնում է այս քաղաքական ուժի կողմից: Լրիվ հասկանալի է այս վիճակը: Դահլիճը կլոր էր, ցանկացած մարդ կարևոր տեղում է նստած լինում»:
Մանրամասները և այլ լուսանկարներ՝ սկզբնաղբյուր կայքում: