Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ կրկին լարված իրավիճակ է ստեղծվել: Մի խումբ ակտիվիստներ, որպես վճարովի ավտոկայանատեղիների մասին որոշման դեմ ուղղված բողոք, նախաձեռնել էին քաղաքապետարանի դիմաց կարմիր գծեր փչել: Իրավապահները ակցիա իրականացնող մի քանի ակտիվիստների բերման են ենթարկել:
Ոստիկանների պնդմամբ՝ խախտվել է 172/2 հոդվածը, սակայն ակտիվիստները հիմնավորում են, որ որևէ հոդված չի խախտվել:
1in.am-ի փոխանցմամբ ոստիկաններն այս պահին ստուգում են` բերման ենթարկված ակտիվիստները ալկոհոլի ազդեցության տակ են, թե՞ ոչ: