Շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ,Սերժ Ազատի Սարգսյանի հետ էջումս դրված նկարից հետո ,էջիս հանդեպ կատարվում են գործողությսւններ արգելափակման....
Անգամ եթե նման բան լինի,թող բոլորը գիտնան,Սերժ Սարգսյանը ինձ համար եղել է կա և շարունակելու է մնալ որպես իսկական պետական քաղաքական գործիչ:
Էջը փակվի,աշխատակիցներիս կհորդորեմ նորը հիմնել,նման դատարկ բաներով զբաղվելու փոխարեն քաղաքապետի արժանի թեկնածու գտնեիք,ոչ թէ բեմի դերասան...հարգանքներով Վարդան Սրմաքեշ»:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը որոշել է, որ Երեւանի քաղաքապետի թեկնածուն լինելու է դերասան Հայկ Մարությանը: