armtimes.com-ը գրում է. Վրաստանը շվեյցարական Stadler ընկերությունից չորս ճեպընթաց գնացքներ է ձեռք բերել, որոնք երթեւեկելու են Թբիլիսի-Բաթումի երթուղով:
Ինչպես հայտնել է Business Georgia-ն, գնացքներից ամեն մեկի արժեքը կազմում է 10 միլիոն եվրո:
Գնացքները ձեռք են բերվել դեպի ծովային հանգստյան գոտիներ մեծացած ուղեւորահոսքը սպասարկելու նպատակով:
Ամեն գնացքը նախատեսված է 400 ուղեւորների համար: Տեղերից ինը բիզնես դասի են, 67-ը` առաջին դասի, 324-ը` երկրորդ դասի: Գնացքներն ունեն ժամանակակից շարժիչներ եւ արգելակման համակարգեր:
Պայմանավորված վրացական երկաթուղիների անբավարար վիճակով` գնացքների առավելագույն արագությունը կսահմանափակվի 120 կիլոմետր ժամ արագությամբ, ինչը թույլ կտա Թբիլիսիից Բաթումի հասնել ընդամենը երեք ժամում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում